ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 
  • Ասում են...

    Ասում են...

    24.12.2013| 01:26
    ...թե երբ Սերժ Սարգսյանը շատ է զայրացած լինում ԱԺ-ի վրա, զանգում է ուղիղ Գալուստ Սահակյանին ու ամենաուղիղ «բառերով» հարցնում` Գալո՞ւստ, բա դու ըտեղ… ի՞նչ բանի ես: «Գազի պայմանագրի» քննարկումների ժամանակ կրկին «զանգ ընկերոջն» է եղել, Գ. Գրիգորիչն էլ արագ «պայծառատեսվել» է ոմանց մերկության հաշվով ու նաև բարձրաձայնել այդ մասին:
  • Ասում են...

    Ասում են...

    20.12.2013| 00:17
    ...թե ՀԱԿ-ի` կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության հետևում, ինչպես միշտ, կանգնած են ՀԱԿ-ը սնուցող հայտնի` իշխանությունից հեռացած, ինչպես նաև մերձՀՀԿ-ական ու մերձԲՀԿ-ական ուժերը:
  • Ասում են...

    Ասում են...

    13.12.2013| 00:40
    ...թե Գագիկ Ծառուկյանին օրերս ոչ պատգամավորական «կորպուսից», սակայն բավականին մտերիմ մարդկանցից մեկը գլխի է գցել, որ մամուլում ինչ-որ բան է գրվում ԲՀԿ-ի մասին, ներկայացվում է իրեն, որ ինքը «զայրանա», ասի` գնացեք հակառակն արեք, հակառակը հայտարարեք, որ ԲՀԿ-ում «որոշներն» անվերջ անելիք ունենան:
  • Ասում են...

    Ասում են...

    10.12.2013| 00:28
    ... թե հայաստանյան որոշ քաղաքական գործիչներ, Հովիկ Աբրահամյանի հանգույն, ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ իրենք այդպես էլ վարչապետ չդարձան: Ընդ որում, նրանց թիվն այնքան էլ քիչ չէ:
  • Ասում են...

    Ասում են...

    06.12.2013| 01:12
    …թե ՀՀԿ-ում կրկին սրվել է Հովիկ Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի թևերի միջև պայքարը: Ի դեպ, Աբրահամյանն այս գործի համար նաև ոտքի է հանել խնամուն ու նրա «կայազորին»:
  • Ասում են...

    Ասում են...

    03.12.2013| 11:14
    ...թե որոշ շրջանակներում խիստ մեծ տարակուսանք է առաջացրել ՀՅԴ «լայնամասշտաբ» ոգևորությունը կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման օրենսդրական փաթեթի առնչությամբ արտահերթ ԱԺ նիստ հրավիրելու խնդիրը:
  • Ասում են...

    Ասում են...

    29.11.2013| 00:28
    ...թե ԲՀԿ խորհրդարանական պատգամավորներից ոչ բոլորն են ստանում Գագիկ Ծառուկյանի նշանակած երկու հազարական դոլար «նպաստը»: Կան հավասարներ, էլ ավելի հավասարներ և չհավասարներ:
  • Ասում են...

    Ասում են...

    26.11.2013| 01:47
    ...թե այս օրերին, բացի Պուտինի անվտանգությունն ապահովող աշխատակիցներից, ռուսական երևացող և չերևացող չինովնիկների անչափ մեծ կաստա է «շրջում» հայաստանյան թե՛ քաղաքական, թե՛ հասարակական, թե՛ տնտեսական կուլիսներում:
  • Ասում են...

    Ասում են...

    22.11.2013| 00:09
    ...թե Քոչարյանի կողմնակիցներն արել և անում են ամեն ինչ, որ Պուտինը հանդիպի երկրորդ նախագահի հետ, որպես մաքսիմում ծրագիր, և որպես մինիմում ծրագիր, գոնե մի քանի րոպե, խիստ ջերմ բարևի-պաչի նրան, խոսի հետը եղանակից, գազետից-բանից, անցնող-դարձողից, որ մերձԲՀԿ-ական «կամերաները», կայքերը նկարեն, սփռեն հետգրությամբ առ այն, որ Պուտինը «դաբրո» տվեց Քոչարյանին. շուտով նա կվերադառնա մեծ քաղաքականություն:
  • Ասում են...

    Ասում են...

    19.11.2013| 00:49
    ...թե իշխանական վերին էշելոնում հատուկ քննարկման առարկա է եղել խորհրդարանում տիրող մթնոլորտը, մասնավորապես, անվերջ տուրուդմբոցների առարկա դարձող գործուղումների թեման, որն ահավոր թափ է հավաքել խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի օրոք: